Հայաստանի ռուսական բազայում սկսվել են ամառային հիմնական ուսումնական վարժանքները


Հայաստանի ռուսական բազայում սկսվել են ամառային հիմնական ուսումնական վարժանքները

  • 29-08-2016 17:31:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի ռուսական բազայի զինվորականները սկսել են հիմնական ուսումնական վարժանքները:

Այս մասին հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը: Վարժանքներում ներգրավված են հիմնական մոտոհրաձգային եւ հատուկ նշանակության ստորաբաժանումները, Երեւանի եւ Գյումրու զորակայանները: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, վարժանքներում ներգրավված են նաեւ ռազմական ուղղաթիռներ եւ ինքնաթիռներ, մոտավոր հաշվարկով՝ երեք հարյուր տեխնիկական միավոր ծավալով: Վարժանքներն իրականացվում են «Կամխուդ» եւ «Ալագյազ» զորավարժարաններում:

 

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն