Էստոնիայի խորհրդարանը չի կարողացել երկրի նախագահ ընտրել


Էստոնիայի խորհրդարանը չի կարողացել երկրի նախագահ ընտրել

  • 29-08-2016 17:42:44   | Էստոնիա  |  Միջազգային

Էստոնիայի խորհրդարանը չի կարողացել ընտրությունների առաջին փուլով երկրի նախագահ ընտրել: tass.ru-ի փոխանցմամբ՝ հերթականկայացած նիստի ընթացքում երեք գրանցված թեկնածուներից և ոչ մեկինչի հաջողվել արժանանալ պատգամավորների  երկու-երրորդի աջակցությանը: 
 
Խորհրդարանի խոսնակ Էյկի Նեստորայի օգտին քվեարկել է 40 պատգամավոր:Ավելի վաղ հաղորդվել էր, որ ընտրությունների ընթացքում Նեստորային աջակցել էին իշխող կոալիցիայի անդամներ Սոցիալ-դեմոկրատական և Հեղափոխական  կուսակցությունները: 
Խոշորագույն ընդդիմադիր կուսակցություններից մեկի՝  կենտրոնամետի թեկնածու Մայլիս Ռեպսը ստացել է 26  պատգամավորների ձայները, իսկ Ալան Յոքսի օգտին են արտահայտվել 25 պատգամավորներ: Եվս ութ պատգամավորներ ձեռնպահ են մնացել: Ընդհանուր առմամբ քվեարկությանը մասնակցել է 101 պատգամավորներից 99-ը: 
Ընտրությունների երկրորդ և երրորդ փուլերն անցկացվելու են օգոստոսի 30-ին:  
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play