Սիրիական ինքնաթիռը 2 տոննա դեղամիջոց է Հավանայից հասցրել Դամասկոս


Սիրիական ինքնաթիռը 2 տոննա դեղամիջոց է Հավանայից հասցրել Դամասկոս

  • 29-08-2016 17:59:49   | Սիրիա  |  Միջազգային

Դեղամիջոցների առաջին խմբաքանակը Հավանայից մերձավորարևելյան հանրապետության  ինքնաթիռով հասցվել է Սիրիա: tass.ru-ի փոխանցմամբ՝ Սիրիայի առողջապահության փոխնախարար Հոդա աս Սեիդն հայտնել է, որ իրենց կուբացի գործընկերների ուղարկած բեռը ներառում է պատվաստանյութերի 200 հազար դեղաբաժին անհապաղ ներարկման համար: 
 
Նրա փոխանցմամբ՝ իրենք Կուբայից սպասելու են դեղամիջոցների ևս մի քանի խմբաքանակների: Վերջինս իր շնորհակալությունն է հայտնել կուբացիներին սիրիացի ժողովրդին աջակցելու համար: 
Նշվում է, որ ապրիլին Հավանան և Դամասկոսը պայմանավորվածություն էին ձեռք բերել Սիրիային կուբանական պարտքի հարթեցման շուրջ, որը մարվելու է դեղամիջոցների մատակարարման միջոցով:  
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play