Չափիչի փողոցի թիվ 2 հանրակացարանի մոտակայքում այրվել է խոտածածկ տարածք


Չափիչի փողոցի թիվ 2 հանրակացարանի մոտակայքում այրվել է խոտածածկ տարածք

  • 29-08-2016 18:06:59   | Հայաստան  |  Հասարակություն

Օգոստոսի 29-ին, ժամը 13.35-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Չափիչի փողոցի թիվ 2 հանրակացարանի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.46-ին, մարվել` 13.59-ին: Այրվել է մոտ 100 քմ խոտածածկույթ, մասամբ 4 ծառի բուն, ինքնաշեն փայտյա զուգարան (3 քմ), ինքնաշեն երկաթյա խորդանոցի փայտյա կառուցատարրեր (3 քմ), պոլիեթիլենային թաղանթ (3 քմ):
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն