Երևանի քաղաքապետը ներկա է գտնվել «Պատմություններ ճանապարհից» խորագրով ցուցահանդեսի բացմանը


Երևանի քաղաքապետը ներկա է գտնվել «Պատմություններ ճանապարհից» խորագրով ցուցահանդեսի բացմանը

  • 29-08-2016 18:42:27   | Հայաստան  |  Մշակույթ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի և պաշտոնատար այլ անձանց հետ միասին ներկա է գտնվել լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի «Պատմություններ ճանապարհից» անհատական ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը: 
 
Հայաստանի նկարիչների միությունում բացված ցուցահանդեսին երիտասարդ լուսանկարիչը ներկայացրել է ամենատարբեր իրադարձությունների ժամանակ արված լուսանկարներ, որոնց մի մասն, ի դեպ, առաջին անգամ է հանձնվել հանրության դատին: Հարկ է նշել, որ ցուցահանդեսի շրջանակում ներկայացվել են նաև լուսանկարներ ՀՀ Նախագահի հանդիպումներից ու տարբեր այցերից, ինչպես նաև մի շարք երկրների առաջնորդների ու հայտնի մարդկանց հետ կապված հիշարժան ակնթարթներ, որոնք արձանագրել է լուսանկարչի ֆոտոխցիկը:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play