«KINGS ON ICE PRESENT- FASHION ON ICE» սառցեշոու գեղասահքի, էստրադայի աստղերի, հանրահայտ երաժիշտների, մոդելավորողների մասնակցությամբ


«KINGS ON ICE PRESENT- FASHION ON ICE» սառցեշոու գեղասահքի, էստրադայի աստղերի, հանրահայտ երաժիշտների, մոդելավորողների մասնակցությամբ

  • 29-08-2016 19:10:30   | Հայաստան  |  Մշակույթ

Ֆորպոստարտ պրոդաքշընը  նոյեմբերի 27-ին ներկայացնելու է «KINGS ON ICE PRESENT- FASHION ON ICE» նոր եւ անզուգական սառցեշոու ն: Այն մոլորակի լավագույն ներկայացումն է սառույցի վրա. միայն չեմպիոններ ու  համաշխարհային գեղասահքի էլիտան:
Ֆորպոստարտ պրոդաքշընը և Արի Զաքարյանը նոր հայացքի ներքո ներկայացնում են սառցե շոուն նոր ձևաչափում: Շոուի բեմականացումը ստանձնել են  հատուկ հրավիրված պարարվեստի մասնագետներ ու ռեժիսորներ, սցենարիստներ ու  ձևավորողներ, գեղանկարիչներ: Մեր պատմությունը դուրս է ժամանակից և սահմաններից: 
 
«KINGS ON ICE PRESENTS - FASHION ON ICE» շոուն համաշխարհային մակարդակի շոու է՝ սառույցի արքա Եվգենի Պլյուշչենկոյի մասնակցությամբ:
Շոուի մասնակիցները գեղասահքի, էստրադայի աստղեր են, հանրահայտ երաժիշտներ, մոդելավորողներ:
 
Շոուի ընթացքում  կներկայացվեն նաեւ  աշխարհահռչակ դիզայներների նորաձևության հավաքածուներ: Սա աննախադեպ շոու է օլիմպիական չեմպիոնների մասնակցությամբ: Այն Հայաստանում երբևիցե կայացած ամենավառ և փառահեղ իրադարձությունն է , որտեղ դասական և փոփ երաժշտությունը, գլամուրը և սահքը սառույցի վրա միավորվում են որպես կախարդիչ մի հեքիաթ: Սա շոու է, որտեղ միաձուլվում են հոյակապ երաժշտությունը, գեղեցկությունը, նորաձևությունը և պարը սառույցիվրա: Բեմում իրադարձությունները կզարգանան օպերային և փոփ կոմպոզիցիաների ներքո, որոնք ջերմ ու պայծառ հույզերով կպարուրեն ներկաներին:
 
Այս ամենը նոր շոու է՝ բեմականացված հատուկ երևանյան հանդիսատեսի համար: Անկրկնելի և բացառիկ ներկայացման պրիմիերա, որտեղ սպորտը, երաժշտությունը և նորաձևությունը հանդես են գալիս որպես գեղագիտության անբաժանելի մաս:
 
Իրենց անզուգական եւ գեղեցիկ կատարումներով հանդես կգան համաշխարհային գեղասահքի լեգենդ Եվգենի Պլյուշչենկոն, սիրված և գնահատված երգչուհի Մարիամ Մերաբովան:
 
Ըստ միջոցառման կազմակերպիչների, բեմական և լուսային էֆեկտները, գործողության անսպասելի տեղաշարժերը, լույսերի և տեսաշարքի կախարդիչ մթնոլորտը սառցե շոուի վառ ձևավորումերի մասն են կազմում,որտեղ  բեմում փայլում են սառույցի և երաժշտության աստղերը, իսկ սպորտային, գործնական և երեկոյան հագուստների ցուցադրությունը իրենց համար նոր և հետաքրքիր դերում կատարում են կինոյի, թատրոնի, հեռուստատեսության և էստրադայի արտիստները:
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play