Հրդեհ Հացավան գյուղում. ամբողջությամբ այրվել է ավտոմեքենա


Հրդեհ Հացավան գյուղում. ամբողջությամբ այրվել է ավտոմեքենա

  • 30-08-2016 11:46:22   | Կոտայքի մարզ  |  Հասարակություն

Օգոստոսի 29-ին, ժամը 15.24-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հացավան գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք:
 
Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.14-ին, մարվել՝ 08.21-ին:
 
Ամբողջությամբ այրվել է «ԳԱԶ-53» մակնիշի 34 AT 063 պետհամարանիշով ավտոմեքենան և 19 000 հակ պահեստավորված անասնակեր:
Նոյյան տապան  -   Հասարակություն