Նորվեգիայի իշխանությունները մտադիր են արտաքսել 15 հազար ապաստան փնտրողների


Նորվեգիայի իշխանությունները մտադիր են արտաքսել 15 հազար ապաստան փնտրողների

  • 30-08-2016 12:05:20   | Նորվեգիա  |  Հասարակություն

Նորվեգիայի իշխանությունները չեն բացառում, որ իրենք ստիպված են լինելու երկրից վտարել 15 հազար ապաստան փնտրողների, որոնք սկանդինավյան թագավորություն են եկել 2015 թվականի ընթացքում:
 
tass.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդել է նորվեգական հեռարձակող ընկերությունը: 
Նախորդ տարի Նորվեգիայում ապաստան խնդրողների 31 հազար հայտ է ստացվել այն դեպքում, երբ նախորդ տարիների համամեմատությամբ այդ թիվը չի գերազանցել 10 հազարը: Նորվեգական միգրացիոն ծառայության ղեկավարի գնահատականներով` բավարարվելու է դիմումների շուրջ կեսը, իսկ 12-ից մինչև 15 հազար մարդ, որոնց դիմումները կմերժվեն վերադառնալու են իրենց հայրենիք կամ այն երկիրը, որտեղից եկել են Նորվեգիա:   
 
Նոյյան տապան  -   Հասարակություն