Արմեն Աշոտյանի վրա կատարած հարձակումը և Բելգիայի ոստիկանության գործողությունները


Արմեն Աշոտյանի վրա կատարած հարձակումը և Բելգիայի ոստիկանության գործողությունները

  • 30-08-2016 12:12:47   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Հրապարակ» եւ «Ժողովուրդ» օրաթերթերն այսօր լուր են հրապարակել, թե ՀՀ ԿԳ նախկին նախարար. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի վրա Բելգիայի Լյուվեն քաղաքի հյուրանոցի մոտ հարձակում կատարածներին Բելգիայի ոստիկանությունը բացահայտել է, ու իբր պարզվել է, թե դրանք շարքային կողոպտիչներ են եղել և ցանկացել են նախկին նախարարին թալանել»։ Եվ սա այն դեպքում, երբ Բելգիայի ոստիկանությունը չափազանց փակ կառույց է եւ անձի մասին տվյալների չի տրամադրում այլոց, ու այդ մասին կարող էր տեղեկություններ տրամադրել միայն անձամբ Արմեն Աշոտյանին:
 
Aravot.am-ը պարոն Աշոտյանից հետաքրքրվեց՝ իսկապե՞ս Բելգիայի ոստիկանությունը բացահայտել է այդ հանցագործությունը: ՀՀԿ փոխնախագահն ընդամենն ասաց, որ իրենից ոչինչ չեն գողացել եւ հետաքննությունն էլ դեռ շարունակվում է:
 
Aravot.am-ի տեղեկություններով, Բելգիայի ոստիկանությունն ի սկզբանե հերքել է կողոպուտի վարկածը:  
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը