Ղրղզստանի կառավարությունը Չինաստանի դեսպանատան վրա եղած հարձակումն ահաբեկչություն է որակել


Ղրղզստանի կառավարությունը Չինաստանի դեսպանատան վրա եղած հարձակումն ահաբեկչություն է որակել

  • 30-08-2016 12:50:36   | Ղրղզստան  |  Հասարակություն

Ղրղզստանի կառավարության նիստի ընթացքում քննարկվելու են անվտանգության միջոցառումները կապված հանրապետությունում Չինաստանի դեսպանատան վրա մահապարտի կողմից արված հարձակման հետ:
 
tass.ru-ի փոխանցմամբ` խորհրդակցությանը մասնակցելու են երկրի Զինված ուժերի Գլխավոր շտաբի, Ազգային անվտանգության պետական ծառայության, Պաշտպանության պետական կոմիտեի, Ներքին գործերի, Արտակարգ իրավիճակների նախարարությունների և պետական սահմանային ծառայության ղեկավարները: Բացի այդ, քննարկվելու է հասարակական անվտանգության ապահովման հարցը երկրում սպորտային և տոնական միջոցառումների ընթացքում: Նշվում է, որ օգոստոսի 31-ին Ղրղզստանում նշվելու է անկախության 25-ամյակը: 
Տեղեկացվում է, որ տեղական ժամանակով ժամը 10-ին մահապարտն ավտոմեքենան պայթեցրել է Ղրղզստանում Չինաստանի դեսպանատան դարպասների առջև: Մեքենայի ղեկին գտնվողը տեղում մահացել է, իսկ տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել այդ պահին դեսպանատան տարածքում գտնվող Ղրղզստանի երեք քաղաքացիներ: Չնացի դիվանագետների թվում տուժածներ չկան: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն