Փհենյանը Սեուլին քննադատել է առճակատման բնույթի ֆիլմերի ցուցադրման համար


Փհենյանը Սեուլին քննադատել է առճակատման բնույթի ֆիլմերի ցուցադրման համար

  • 30-08-2016 13:15:17   | Կորեայի Հանր.  |  Միջազգային

Հյուսիսային Կորեայի կինեմատոգրաֆների միության ներկայացուցիչը կտրուկ քննադատական ելույթով է հանդես եկել հարավկորեական իշխանությունների հասցեին ուղղված, որոնք հարկատուների փողերը ծախսում են ազգային հանրապետության արժանապատվությունը վիրավորող և Հարավի և Հյուսիսի հայրենակիցների միջև առճակատմանը նպաստող ֆիլմերի զանգվածային արտադրության վրա:
 
tass.ru-ի փոխանցմամբ` վերջին շրջանում Կորեայի Հանրապետության էկրաններից ցուցադրվում են պատվիրված և ռազմական սադրանքները խրախուսող, Հյուսիսային Կորեայի նկատմամբ ագրեսիա հրահրող կինոժապավեններ: 
Հյուսիսային Կորեայի կինեմատոգրաֆների միության տվյալներով` չնայած բողոքների հարավկորեական ռեժիմը շարունակում է հաստատակամ մնալ երկրի գլխավոր կինոթատրոններում նման քարոզչական ֆիլմերի ցուցադրման հարցում: 
Փհենյանում ենթադրում են, որ նման քաղաքականությունը միջկորեական հարաբերությունները հասցնում է աղետալի վիճակի: 
Տեղի կինեմատոգրաֆներն իրենց հերթին քննադատել են Սեուլին արևմտյան կինոժապավենների վարձակալման համար քվոտաների ավելացումը, ինչը հանգեցնում է կորեական մշակույթի կործանմանը, ազգին զրկում է ինքնազարգացումից, որին փոխարինելու են գալիս ամերիկանացումը, ճապոնականցումը, արևմտացումը: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play