Հպարտ եմ, բայց նաև սրտի ցավ ունեմ. Արամ Մանուկյանի մայրը «Էրեբունի» ԲԿ-ում է (Տեսանյութ)


Հպարտ եմ, բայց նաև սրտի ցավ ունեմ. Արամ Մանուկյանի մայրը «Էրեբունի» ԲԿ-ում է (Տեսանյութ)

  • 30-08-2016 14:03:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



1in.am. Պավել Մանուկյանի կինը՝ Մարինե Մանուկյանն այսօր «Էրեբունի» ԲԿ-ում լրագրողների հետ զրույցում նշել է, որ երեկ չի հաջողվել խոսել որդու հետ. «Հիվանդանոցի միջանցքում տեսել եմ, բայց չեմ հասցրել խոսել, որովհետև շատ արագ էին տանում, հազիվ հասցրել եմ ձեռքը բռնել: Տրամադրությունը բարձր էր: Ոչինչ չկարողացավ ասել, միայն ժպտաց»:
 
Արամ Մանուկյանի մայրը տեղեկացրեց, որ որդին Ճարտարապետաշինարարական համալսարանի ուսանող է, այս տարի փոխադրվել է երրորդ կուրս: «Դեռ սովորում է, դեռ շատ շուտ էր, որ ընատնիք կազմելու մասին մտածեր»:
 
«Արամը հարենիքը տեսնում էր որպես ազատ, անկախ և միացյալ, ծովից ծով Հայաստան, ինչպես Տիգրան Մեծի ժամանակ էր», – ասաց Մարինե Մանուկյանը: Նա նաև հավելեց, որ Արամի արարքներից, որպես մայր, և՛ հպարտություն է զգում և սրտի՛ ցավ ու հուզմունք:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play