«100 գաղափար Հայաստանի համար». մրցույցի հայտերն ընդունվում են մինչև 2016-ի սեպտեմբերի 20-ը


«100 գաղափար Հայաստանի համար». մրցույցի հայտերն ընդունվում են մինչև 2016-ի սեպտեմբերի 20-ը

  • 30-08-2016 14:06:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարել է «100 գաղափար Հայաստանի համար» երիտասարդական մրցույթը, որին մասնակցել կարող են 16-30 տարեկան երիտասարդները կամ հեղինակային խմբերը: 
 
2016 թ.-ին մրցույթն անցկացվում է Գյուղատնտեսական գիտություններ, Ռազմական գիտություններ և Քիմիական գիտություններ անվանակարգերով:  
 
Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները, նպաստել երիտասարդական գյուտարարության, նորարարության խթանմանը և զարգացմանը, երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար գործնական նշանակություն ունեցող նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների հայտնաբերմանը և հնարավոր ներդրմանը, սոցիալական և հասարակական կարևոր խնդիրների լուծման գործընթացներում հասարակական միավորումների, տնտեսվարող սուբյեկտների և կառավարման պետական մարմինների միջև բոլոր մակարդակներում համագործակցության կատարելագործմանը, երիտասարդության սոցիալական գործընկերության և փոխադարձ պատասխանատվության սկզբունքների ներդրմանը պրակտիկայում:
 
Փորձագիտական նախնական գնահատման արդյունքում ընտրված լավագույն 20 հայտերը կանցնեն մրցույթի եզրափակիչ փուլ: 2016 թ.-ի հոկտեմբերին Երևան քաղաքում կկազմակերպվի մրցույթի եզրափակիչ փուլ անցած 20 լավագույն նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների ցուցահանդես, ապա հանձնաժողովի նիստ, որտեղ տեղի կունենա նախագծերի պաշտպանություն՝ հեղինակների կողմից և նախագծերի վերջնական գնահատում: 
 
Կազմկոմիտեն կամփոփի հանձնաժողովի գնահատականները, ինչի արդյունքում կորոշվեն մրցույթի երեք հաղթող նախագծերը: Հաղթած նախագծերը կստանան դրամական խրախուսում, ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 2 000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամ: 
 
«100 գաղափար Հայաստանի համար» երիտասարդական մրցութի երեք հաղթող նախագծերը 2018 թ.-ին կմասնակցեն «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային մրցույթին: 
 
Նախագծերն անհրաժեշտ է ներկայացնել թղթային և էլեկտրոնային կրիչով (Word Document (մինչև 10 էջ) և Power Point Presentation (մինչև 25 սլայդ)), կընդունվեն նաև էլեկտրոնային ներկայացման այլ հավելյալ միջոցներ՝ վիդեո, աուդիո նյութեր, գրաֆիկական սխեմաներ, համակարգչային ծրագրեր և այլն:
 
Նախագծերը գնահատելիս հաշվի են առնվելու ներկայացված թեմայի արդիականությունը և նախագծի գործնական նշանակությունը, մրցութային նորարարական նախագծի իրականացման իրատեսականությունը, գաղափարի նորույթը կամ ներկայացված խնդրի լուծման մոտեցումների նորարարականությունը, նորարարական նախագծի (հետազոտության) նպատակների, խնդիրների հստակությունը և տրամաբանական հիմնավորվածությունը , դրանց հասնելու ուղիների հստակությունը, թեմայի վերաբերյալ հեղինակային հայեցակարգերի և գործնական հանձնարարականների յուրօրինակությունը:
 
Լրացուցիչ առավելություն կստանան ցուցադրական նյութով (տեսահոլովակ, մանրակերտ, նմուշներ և այլն) ներկայացված աշխատանքները:
 
Մրցութային հայտերն ընդունվում են մինչև 2016 թ.-ի սեպտեմբերի 20-ը: 
 
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն՝  ք. Երևան, Աբովյան 9, 227 սենյակ: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play