Մառնեուլի շրջանում հարսանիքում թունավորվածների թիվը հասել է 200-ի. կան երեխաներ


Մառնեուլի շրջանում հարսանիքում թունավորվածների թիվը հասել է 200-ի. կան երեխաներ

  • 30-08-2016 14:30:35   | Վրաստան  |  Մամլո հաղորդագրություն

Թունավորման ախտանիշներով ևս 50 մարդ են հոսպիտալացրել Վրաստանի Մառնեուլի շրջանում տեղի ունեցած հարսանիքից հետո:  Այդ մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները:
 
Հիշեցում. ավելի վաղ նշվում էր հիվանդանոցներ 150 տեղափոխվածների մասին:
 
Ըստ ԶԼՄ-ների տվյալների՝ հոսպիտալացվածներից 28-ը երեխաներ են, որոնցից 21-ը մինչ այժմ գտնվում են հիվանդանոցում:
 
Մարդկանց մի մասին տեղավորել են Մառնեուլի, Ռուսթավի, Բոլնիսի եւ Թբիլիսիի հիվանդանոցներում, մնացածներին տուն են ուղարկել առաջին օգնությունը ցուցաբերելուց հետո: Հիվանդանոցում գտնվողների վիճակը բժիշկները գնահատում են՝ կայուն:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն