Բակո Սահակյանը մասնակցել է Ստեփանակերտում նոր մարզադահլիճի բացմանը


Բակո Սահակյանը մասնակցել է Ստեփանակերտում նոր մարզադահլիճի բացմանը

  • 30-08-2016 14:37:10   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

 
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 30-ին մասնակցել է Ստեփանակերտում նոր մարզադահլիճի բացման հանդիսավոր արարողությանը:
 
Նախագահը երախտագիտություն է հայտնել <<Սահմանամերձ համայնքների զարգացում>> հիմնադրամին՝ այս նախագիծն իրականացնելու համար եւ կարեւորել մարզադահլիճների ցանցի ընդլայնումը մայրաքաղաքում ու հանրապետությունում՝ նշելով, որ այդ գործընթացը լինելու է շարունակական:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին հայտնում են  Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն