Եմենում կոնֆլիկտի արդյունքում 10 հազարից ավելի մարդ է զոհվել


Եմենում կոնֆլիկտի արդյունքում 10 հազարից ավելի մարդ է զոհվել

  • 30-08-2016 14:46:16   | Եմեն  |  Հասարակություն

Եմենում չդադարող ռազմական կոնֆլիկտների զոհ է դարձել 10 հազարից ավելի մարդ: tass.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է Եմենում ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի ներկայացուցիչ Ջեյմի Մաքգոլդրիկը:  
 
Նրա խոսքերով` նոր տվյալները հիմնված են Եմենի բժշկական հաստատություններից ստացված տեղեկությունների վրա: Միաժամանակ Մաքգոլդրիկն ընդգծել է, որ իրականությունում այդ թիվը կարող է ավելին լինել, քանի որ շատ շրջաններում հիվանդանոցներ չկան, իսկ զոհվածների բարեկամներն իրականացնում են հուղարկավորություններ` չիրազեկելով իշխանություններին: 
Եմենական իշխանությունների և շիա-հուսիթ ապստամբների միջև հակամարտությունն ակտիվացել է 2014 թվականի օգոստոսին: 2015 թվականի հունվարին ապստամբները գրավել են Սանը, իսկ կոնֆլիկտն ավելի ակտիվ փուլ է մտել 2015 թվականի մարտին Սաուդյան Արաբիայի միջամտությունից հետո: 
Ավելի վաղ, ՄԱԿ-ի զեկույցներում հաղորդվել էր կոնֆլիկտի արդյունքում զոհված 6 հազարից ավելի մարդու մասին: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play