Ֆրանսիայում բուրկինիի կրման վրա դրված արգելքը պետք է չեղարկվի. ՄԱԿ


Ֆրանսիայում բուրկինիի կրման վրա դրված արգելքը պետք է չեղարկվի. ՄԱԿ

  • 30-08-2016 15:26:08   | Ֆրանսիա  |  Իրավունք

Ֆրանսիայի լողափերում բուրկինիի կրման վրա դրված արգելքը պետք է անմիջապես չեղյալ համարվի: tass.ru-ի փոխանցմամբ` ֆրանսիական հանգստավայրային քաղաքների իշխանություններին ուղղված նման կոչով հանդես է եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի Գերագույն հանձնակատարը: 
 
Այդ գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Ռուպերտ Կոլվիլը Ժնևում կայացած ճեպազրույցի ընթացքում ողջունել է Ֆրանսիայի պետական խորհուրդի որոշումը, որը օգոստոսի 26-ին դադարեցրել է հարավային Վիլնև-Լուբե քաղաքում բուրկիրնիի կրումն արգելող միջոցառման գործունեությունը: 
<<Մենք կոչ ենք անում բոլոր այլ հանգստավայրային քաղաքների իշխանություններին, որոնք նմանատիպ արգելքներ են սահմանել, անմիջապես դրանք չեղարկել>>,- ասել է Կոլվիլը` հիշեցնելով, որ մարդու իրավունքների ոլորտում միջազգային չափորոշիչներին համապատասխան սահմանափակումները հավատքի կամ կրոնի արտահայտման, այդ թվում հագուստի կրման վրա թույլատրելի են շատ սահմանափակ հանգամանքներում, այդ թվում հասարակական անվտանգությունը, կարգապահությունը, առողջությունը և բարոյականությունը: 
 
Նոյյան տապան  -   Իրավունք