Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն


Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

  • 30-08-2016 16:44:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների և ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ խորհրդակցություն: Կառավարության ղեկավարը նշել է, որ Հարկային նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ ստացվել են բազմաթիվ առաջարկություններ Ազգային ժողովի պատգամավորների, միջազգային կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից, որոնք պետք է մանրամասն վերլուծվեն և դառնան քննարկման առարկա՝ մինչ ԱԺ-ում նախագծի երկրորդ ընթեցմամբ քննարկվելը:
 
Այնուհետև անդրադարձ է կատարվել Հարկային նոր օրենսգրքի նախագծի մի շարք դրույթների շուրջ ներկայացված առաջարկություններին, որոնց առնչությամբ տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն: 
Ամփոփելով՝ վարչապետը կարևորել է Հարկային օրենսգրքի նախագծի շուրջ ինտենսիվ քննարկումները և ներկայացված այն առաջարկությունների ընդունումը, որոնք կնպաստեն հարկային դաշտի բարելավմանը, բիզնեսի համար թափանցիկ, մրցակցային դաշտի ամրապնդմանը ու ներդրումային գրավչության բարձրացմանը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play