ԱՄՆ-ում պատրաստ չեն Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը


ԱՄՆ-ում պատրաստ չեն Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը

  • 31-08-2016 11:26:38   | ԱՄՆ  |  Միջազգային

ԱՄՆ-ում առայժմ պատրաստ չեն Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը: korrespondent.net-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարության Ջոն Քրբրին: 
 
<<Մեր հայացքները չեն փոխվել, առայժմ ժամանակը չէ մեծ խնդիրների պատճառով վերադառնալ Ռուսաստանի հետ սովորական հարաբերություններին` հաշվի առնելով մեր մտավախությունները Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների հետ, նրա կողմից Ղրիմի շրջափակումը և վեճերը, Մինսկի համաձայնագրերի իրականացման շարունակվող գործընթացը>>,- ասել է նա: 
Միևնույն ժամանակ Քիբրին ընդունել է, որ Մինսկի համաձայնագրերի իրականացման հարցում նկատվել է էական առաջընթաց, չնայած առջևում լիքը աշխատանք կա կատարելու:    
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play