«Նաիրիտ» քիմգործարանի պահպանման ու այնտեղ ներդրումներ ներգրավելու մասին ԲՀԿ-ն օրինագիծ է ներկայացնելու Ազգային ժողով (Տեսանյութ)


«Նաիրիտ» քիմգործարանի պահպանման ու այնտեղ ներդրումներ ներգրավելու մասին ԲՀԿ-ն օրինագիծ է ներկայացնելու Ազգային ժողով (Տեսանյութ)

  • 31-08-2016 17:09:14   | Հայաստան  |  Հարցազրույցներ



ԲՀԿ-ն պատրաստվում է «Նաիրիտ» քիմգործարանի պահպանման ու այնտեղ ներդրումներ ներգրավելու մասին օրինագիծ ներկայացնել Ազգային ժողով:
 
Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Վերջինիս փոխանցմամբ` այս հարցով արդեն հանդիպել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանի հետ, իսկ երեկ էլ հանդիպում է ունեցել գործարանի աշխատակիցների հետ: «Պետք  է ստեղծել ԱԺ ժամանակավոր  հանձնաժողով` գործարանի աշխատակիցների մասնակցությամբ: Պետք է բացառել գործարանից հիմնական միջոցների օտարումը»,- նշեց նա: Հարցին` ինչո՞ւ հենց հիմա նման նախաձեռնությամբ հանդես եկան, եթե այս խնդիրները գալիս են դեռ Տիգրան Սարգսյանի կառավարման տարիներից, Մելքումյանը պատասխանեց. «Հետաքրքրությունն առաջացավ, որ եթե «Նաիրիտ»-ը միջպետական բանկի գրավի տակ էր և այլ սեփականատեր ուներ, ապա հիմա ամբողջությամբ Հայաստանի սեփականությունն է»:
 
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ