Հայտնաբերվել է դելֆին, որը սովորել է շնչել բերանի միջոցով


Հայտնաբերվել է դելֆին, որը սովորել է շնչել բերանի միջոցով

  • 01-09-2016 17:31:45   | Նոր Զելանդիա  |  Միջազգային

Նոր Զելանդիայի Օտագոյի համալսարանի կենսաբաններն առաջին անգամ հայտնաբերել են դելֆինի, որը կարողանում է շնչել բերանի միջոցով: Հազվագյուտ տեսակի այս դելֆինի՝ Հեկտորի, հետազոտությունները սկսվել են դեռևս 2014 թվականին: 
 
Gazeta.ru-ն, հղում կատարելով Marine Mammal Science ամսագրին, տեղեկացնում է, որ 7 դելֆինների վրա կատարված հետազոտության ընթացքում, գիտնականները իրենց ուշադրությունը սևեռել են նրանցից միայն մեկի վրա, որի մոտ անսովոր վարքի դրսևորումներ են նկատվել: Ամեն անգամ, երբ նա ջրի մակերևույթից վերև է բարձրացրել իր գլուխը և նորից իջել ջրի մեջ, գիտնականները նկատել են, որ նա փակ է պահում իր բերանը և միայն շունչ առնելիս բաց անում: Դրա ապացույցն է եղել դելֆինի բերանից լսվող շունչ առնող ձայնը:
Ըստ գիտնականների, դելֆինը, ամենայն հավանականությամբ, ստիպված է եղել, բերանով շնչել սովորել, քանի որ կամ վնասվածք է ունեցել կամ շնչառական համակարգի արգելափակում, ինչը սակայն չի ազդել կենդանու շարժողականության և ապրելու կարողության վրա: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play