Էկվադորում դպրոցի տարածքում պայթած ձեռքի նռնակի արդյունքում զոհվել է մեկ, վիրավորվել 13 մարդ


Էկվադորում դպրոցի տարածքում պայթած ձեռքի նռնակի արդյունքում զոհվել է մեկ, վիրավորվել 13 մարդ

  • 02-09-2016 11:56:06   | Էկվադոր  |  Հասարակություն

Էկվադորում դպրոցներից մեկի տարածքում որոտացած պայթյունի արդյունքում առնվազն զոհվել է մեկ մարդ, ևս 13-ը` ստացել մարմնական վնասվածքներ:
 
tass.ru-ի փոխանցմամբ` էկվադորյան Ներքին գործերի նախարար Խոսե Սերանոն հաղորդել է, որ ուսումնական հաստատության տարածքում պայթել է ձեռքի նռնակ, որն իր հետ դպրոց է տարել սովորողներից մեկը: 
«Ներկա պահին անցկացվում է միջադեպի հետաքննության հանգամանքները, տուժածները հոսպիտալացվել են»,- նշել է նախարարը: 
Վերջինիս խոսքերով` առայժմ բացահայտված չէ ձեռքի նռնակի ծագումը և դպրոցականի շարժառիթները: 
Ըստ նախնական վարկածի` պայթյունը տեղի է ունեցել զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով:  
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play