Շնորհավորում ենք Լեռնային Ղարաբաղի Անկախության օրը


Շնորհավորում ենք Լեռնային Ղարաբաղի Անկախության օրը

  • 02-09-2016 12:27:31   | Վրաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայ ժողովրդի պատմության մեջ սեպտեմբերի 2-ը կարևորագույն տեղ է զբաղեցնում: 1991 թվականի հենց այս օրը՝ 25 տարի առաջ, Արցախի բնակչությունը, թշնամուն, որը տասնյակ տարիներ շարունակ ստրկատիրական ու զավթողական քաղաքականություն էր վարում, հստակ պատասխան տվեց: Պատասխանը միանշանակ էր. «Ոչ, մենք մեր Հայրենիքի ապագան Ադրբեջանի կազմի մեջ չենք տեսնում»: 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն համայն աշխարհին հայտարարեց իր Անկախության մասին:
Անկախությունը հռչակելով Լեռնային Ղարաբաղը տասնյակ տարիներ առաջ՝ 1921-1923թթ., Ստալինի հակահայկական որոշման վրա գիծ քաշելով՝ բռնեց իրական անկախության դժվարին ճանապարհը:
Արցախի անկախությունը հռչակելուց առաջ էլ իրավիճակը ծայրահեղ բարդ էր, անգամ Անկախության Հռչակագիրը կազմվել է Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիայի ներքո: Հռչակագիրն ընդունելուց հետո բոլորս էլ լավ գիտենք թե ինչ գին վճարեց Արցախի բնակչությունը, համայն հայությունն իրական Անկախության ձեռքբերման համար: Հայ ազգն այսօր էլ վճարում է այդ «հարկը»: Անցնող տարվա ապրիլյան իրադարձությունները մեզ ևս մեկ անգամ վստահեցրին, որ մենք ամեն պահին պետք է պատրաստ լինենք պաշտպանելու մեր Հայրենիքը, իսկ գերագույն «հարկի վճարման» մեր պատրաստակամությունը դա Անկախության և Ազատության միակ երաշխիքն է:
 
1990 թվականին արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէր, որ տոտալիտար Խորհրդային Միությունը՝ «ազգերի բանտը», փլուզման եզրին էր: 20-րդ դարասկզբին բազում ազգերի տանջանքների և խոշտանգումների հիման վրա ստեղծված կայսրությունը փլուզվում է: 1990 թվականի մարտին կործանման հասած ռեժիմը ԽՍՀՄ պահպանման հարցով հանրաքվե է անցկացնում: Ադրբեջանի ԽՍՀ-ն հանրաքվեին կողմ է քվեարկում: Ադրբեջանը միակ պետությունն էր Անդրկովկասում, որը քվեարկեց խորհրդային համակարգի պահպանմանը: Ադրբեջանցիների 93,3% քվեարկեց «այո»:
Ադրբեջանցիների այս կողմնորոշումն ամբողջությամբ հասկանալի էր: Եթե վրաց և հայ ժողովուրդներն ընդգրկվելով Խորհրդային Միության կազմում՝ սկսեցին քաղաքակրթության և մշակութային զարգացման ճանապարհին հակադարձ ուղղությամբ քայլել, ապա կովկասյան թաթարների մոտ ստացվեց ճիշտ հակառակը: Այս հանգամանքնը հաշվի առնելով միանշանակ պարզ ու հասկանալի է դառնում թե ինչու ադրբեջանցիներն հանրաքվեին կողմ քվեարկեցին:
Հանրաքվեի անցկացումից հետո Խորհրդային Ադրբեջանի այն ժամանակվա իշխանությունն աննախադեպ գործողություն իրագործեց: Իշխանություն, որը դեռ գտնվում էր ուրիշ (խորհրդային) կայսրության հպատակության տակ, կենտրոնից թույլտվություն չվերցնելով (ինչը խորհրդային իրականությանը միանշանակ դեմ էր գնում) իրագործեց «Օղակ» ռազմաքաղաքական օպերացիան:
Ռազմական գործողության հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը հայրենի հողից տարհանումն էր: Խորհրդային Ադրբեջանի ռազմական ստորաբաժանումները տասնյակ հայաբնակ գյուղ և այլ բնակելի տեղեր առգրավեցին: Լեռնային Ղարաբաղի բնակչությունը համապարփակ արտաքսման շեմին էր կանգնած: Հատկանշական էր, որ ադրբեջանական զորքի կողմից «Օղակ» օպերացիան ապրիլի 30-ից մինչև օգոստոսի 20-ը շարունակվեց: Շարունակվեց այնքան, մինչև Ռուսաստանում տեղի չունեցավ հայտնի «պունչի» հեղաշրջման ձախողումը:
Մոսկովյան «պուտչի» ձախողումից անմիջապես հետո ադրբեջանցիներն օպերացիան կասեցրին: Ռազմական օպերացիայի դադարեցման միակ պատճառը նրանում էր, որ նրանց կողքին էլ չկային ո՛չ խորհդրային զորքերը, ո՛չ էլ նոմենկլատուրան... Օգոստոսի 30-ին ադրբեջանցիներն հռչակեցին իրենց անկախությունը:
Այս պարագայում պարզ էր, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն օրհասական խնդրի  առջև կանգնեց՝ կամ նոր կազմավորված Ադրբեջանի հպատակության տակ մնալ, ինչը բնակչության ընդհանուր կործանմանն ու Նախիջևանի բնակթչության բախտի կրկնությանն էր հավասար, կամ էլ՝ պայքարել հանուն Անկախության:
Արցախի բնակչությունը կյանքի՝ պայքարի ճանապարհն ընտրեց: Ճանապարհ, որով քայլելու համար հայերս չունեիք ո՛չ դաշնակից, ո՛չ աջակից, ո՛չ էլ բարեկամ: 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Գերագույն Խորհուրդը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության մասին» Հռչակագիր ընդունեց:
 
http://armenian-community.ge/News/2074
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play