Տարածքները հանձնելու խոսակցությունները շինծու են․ ԼՂ ԱԺ նախագահ.«Ազատություն» (Տեսանյութ)


Տարածքները հանձնելու խոսակցությունները շինծու են․ ԼՂ ԱԺ նախագահ.«Ազատություն» (Տեսանյութ)

  • 02-09-2016 13:16:45   | Արցախ (ԼՂՀ)  |  Հարցազրույցներ



Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, «Ազատության» հետ զրույցում արձագանքելով ղարաբաղյան կարգավորման բանակցությունների վերաբերյալ հարցին, ասաց, որ իր տպավորությունն այնպիսին չէ, որ շատ ակտիվ բանակցային գործընթաց կա:
 
«Կարծես թե ապրիլյան պատերազմից հետո մի պահ ակտիվացել է, բայց դա կապված է եղել իրադրության կայունացման հետ: Այս պահին ընթանում են որոշակի խորհրդատվություններ, և ես կարծում եմ, որ կողմերը ճշտում են իրենց դիրքորոշումները, ընդհանուր առմամբ, կարծես թե, քաղաքական իրավիճակը, բայց վստահ եմ՝ դա միայն ղարաբաղյան խնդրի հետ չի կապված», - ասաց Ղուլյանը:
 
Ղարաբաղի խորհրդարանի նախագահը շինծու որակեց «հող՝ կարգավիճակի դիմաց» թեմայով խոսակցությունները․ - «Այդ խոսակցությունները միշտ էլ եղել են, բայց մեզ հաջողվել է այն համաժողովրդական իմաստության շնորհիվ միշտ էլ գտնել հնարավորություններ․․․ Ես կարծում եմ, որ այս պահին այդ խոսակցությունները շինծու են, արհեստական են, նետված են, որպեսզի հասարակությունը պարզապես տատանումների մեջ լինի, և կարծում եմ, որ այս իմաստով Արցախի ժողովուրդը տրամադրված է, շատ ամուր կանգնած է իր հողի վրա և շարունակելու է իր պետականությունը կառուցել»:
 
Դիտարկմանը՝ կարո՞ղ ենք ասել, որ այդ տարբերակը ընդունելի չէ Ղարաբաղի իշխանությունների համար, Աշոտ Ղուլյանն արձագանքեց․ -«Դա ժողովրդի որոշելիքն է, չեմ կարծում, որ այստեղ որևէ մեկը ինչ-որ բան կարող է որոշել առանձին»:
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play