Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Արգենտինա


Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Արգենտինա

  • 05-09-2016 10:40:31   | Արգենտինա  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Արգենտինա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը եւ Միքայել Մանուկյանը, Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Էմիլիո Մոնսոյի հրավերով սեպտեմբերի 2-ին աշխատանքային այցով մեկնել է Արգենտինա:
 
Նախատեսվում են խորհրդարանական պատվիրակության հանդիպումներն Արգենտինյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Գաբրիելա Միչետիի, Պատգամավորների պալատի նախագահ Էմիլիո Մոնսոյի, Արգենտինա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամների, Հայ առաքելական եկեղեցու Արգենտինայի եւ Չիլիի Հայոց թեմի առաջնորդ Տեր Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանի, ինչպես նաեւ արգենտինահայ համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ: 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն