Սան-Պաուլոյի ոստիկանությունն արցունքաբեր գազ է օգտագործել նոր նախագահի դեմ ցույց անողներին ցրելու համար


Սան-Պաուլոյի ոստիկանությունն արցունքաբեր գազ է օգտագործել նոր նախագահի դեմ ցույց անողներին ցրելու համար

  • 05-09-2016 14:08:03   | Բրազիլիա  |  Հասարակություն

Բրազիլիական Սան Պաուլո քաղաքի ոստիկանությունն արցունքաբեր գազ, խլացուցիչ նռնակներ և ջրցան մեքենաներ է օգտագործել երկրի նոր նախագահ Միշել Տեմերի դեմ տեղի ունեցած ցույցից հետո անկարգությունները դադարեցնելու համար, հաղորդում է gazeta.ru-ն:
 
Ըստ Հանրային անվտանգության վարչության տարածած տեղեկության, ցույցի ավարտից հետո ցուցարարները սկսել են քարեր նետել ոստիկանների վրա, ապա մի շարք խախտումներով փորձել են ճեղքել մետրոյի կայարաններից մեկի անցակետը:
Ավելի վաղ, ցուցարարները հավաքվել էին Ռիո-դե-Ժանեյրոյի մոտակայքում գտնվող Կոպակաբանա լողափի մոտ և պահանջում էին նոր ընտրված նախագահի հրաժարականը, ինչպես նաև նոր ընտրությունների նշանակումը:
Տեղեկացնենք, որ 2015 թվականի սեպտեմբերին Բրազիլիայի նախկին նախագահ Դիլմու Ռուսեֆը մեղադրվել էր կոռուպցիոն սկանդալի մեջ, որն էլ պատճառ էր հանդիսացել դեկտեմբերին նախագահի զբաղեցրած պաշտոնից հեռացմանը: Նրան ժամանակավորապես փոխարինելու էր եկել փոխնախագահ Միշել Տեմերը, ով այս տարվա օգոստոսի 31-ին կայացած վերաքվեարկության արդյունքում պաշտոնապես ստանձնել էր երկրի նախագահի պաշտոնը:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play