Տարբեր թեկնածուների աննշան տարբերությունները


Տարբեր թեկնածուների աննշան տարբերությունները

  • 05-09-2016 14:15:51   | Վրաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մեկ ամսից Վրաստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքներով կկազմավորվի նոր կառավարություն: Իրադարձություն, որն իրոք կարևոր է երկրի համար... Դատելով բազմաթիվ հարցումներից, ոչ մի քաղաքական կուսակցություն չի ստանում ընտրողների մեծամասնության բացարձակ աջակցությունը:
 
Խորհրդարանական ընտրություններում հիմնական հավակնորդների հաղթանակը տատանվում է 25-40%: Իսկ դա նշանակում է միայն մի բան, որ քաղաքական կուսակցությունները կանեն ամեն ինչ, որպեսզի կարողանան ստանան հնարավորինս շատ ընտրողների աջակցությունը: Իսկ լավագույն դեպքում՝ ընտրողների խմբերի: Իսկ այս պարագային առաջին պլան է մղվում հետևյալ հարցը՝ ի՞նչ այնպիսի բան կարող են առաջարկել քաղաքական կուսակցությունները ընտրողին կամ ընտրողական խմբերին, որոնք չեն առաջարկում իրենց մրցակիցները:
Չկա ոչ մի կուսակցություն, որ ասած լինի. «Ամեն ինչ կլինի վատ ու ավելի վատ, քան՝ այսօր»: Բոլորը խոստանում են երկրում բարեկեցություն և սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավում:
Բայց, եթե խոսենք անկեղծ, փաստացի, ոչ մի քաղաքական կուսակցություն, որը որ հաջորդ խորհրդարանում և կառավարության ղեկավարի դիրք զբաղեցնելու հույս ունի, չունի իրազեկ, իրական ծրագիր ուղղված երկրում առկա ամենասուր հարցի լուծմանը: Բայց չէ որ ամեն ինչ կախված չէ քաղաքական կուսակցության հնարավորություններից ու ցանկություններից:
Գոյություն ունեն էական արտաքին ու այլ գործոններ, որոնք խոչընդուտում են երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը: Այդ կերպ, բարեկեցության ու բարելավման խոստումներով ընտրողին գրավելը դառնում է չափազանց դժվար առաջադրանք, և, որի ուղղությունը հաշվարկված է դեպի ավելի միամիտ ընտողը, քան ընտողական իրավունք ունեցող քաղաքացին:
Արտաքին քաղաքականությունը ևս հետաքրքիր թեմա է... Կուսակցությունների մեծամասնությունները խոստանում են արագ ինտեգրում եվրոպական հարթակներ: Բայց, մի բան է առատ բաժանել խոստումներ սեփական բնակիչներին, մի ուրիշ բան՝ արդյո՞ք եվրոպական հարթակները պատրաստ են մեզ ընդունել որպես իրենց համահավասար գործընկեր: Անցնող տասնամյակները ցույց են տալիս, որ այս հարցում էլ շահերի համընկնում չի նկատվում:
Կան կուսակցություններ, որոնք բաց հայտարարում են, որ երկրի արտաքին քաղաքական վեկտորը պետք է ուղղված լինի դեպի հյուսիս: Բայց և նորից, արդյոք Թբիլիսիում լուծվու՞մ են նման հարցեր:
Դատելով այս ամենից, իրականում՝ թվարկած բոլոր հարցերում, վրացական քաղաքական բոլոր կուսակցություններն ունեն չափազանց սահմանափակ հնարավորություններ:
Սակավաթիվ գործիքներից, որն այսօր գտնվում է վրացական քաղաքական էլիտայի ձեռքերում, դա հանդիսանում է քաղաքացիական համահավասարության և իրավահավասարության ապահովագրումը: Մեր իրականության տրամաբանությամբ, հենց այս հարցի լուծումն ունի հնարավորություն դառնալու այն արդյունավետ մեքանիզմը, որի միջոցով հնարավոր կլինի հաղթահարել վրաց պետության առջև առաջացած ուրիշ, գլոբալ մարտահրավերները:
Եվ հենց այստեղ էլ ի հայտ է գալիս անհեռատեսությունը թե՛ Վրաստանի ներկայիս իշխանության, թե՛ բոլոր նրանց, ովքեր ցանկանում են իրենց ձեռքը վերցնել երկրի կառավարելու ղեկը:
Փոխարենը, որպեսզի ստեղծվեն ծրագրեր երկրում քաղաքացիների միջև հավասարությունն ապահովելու համար, քաղաքական էլիտան զբաղված է ներքին ու միջկուսակցական վեճերով՝ նպատակ հետապնդելով շեղել ընտրողի ուշադրությունը կարևոր հիմնախնդիրներից: Եվ ինչն առավել անտրամաբանական է, դատելով իրավիճակը, ընտրողին դուր է գալիս այս բեմադրությունը:
Մինչ ընտրությունները մնացել է մեկ ամիս, բայց դեռ ոչ մի քաղաքական կուսակցություն չի ներկայացրել քաղաքացիների և քաղաքացիների խմբերի միջև առկա սոցիալ-քաղաքական ու քաղաքացիական ակնհայտ անհավասարության խնդրին վերաբերող լուծման բացահայտ ծրագիրը:
Չկա ծրագիր նաև երկրում ազգային փոքրամասնությունների հիմնախնդիրներին վերաբերող հարցերին: Նման «բացթողման» համար հնարավոր է չնչին մեղք ունեն նաև ազգային փոքրամասնությունները, չէ որ նրանք փաստորեն ներկայացված չեն ընտրություններում մասնակցող ոչ մի քաղաքական կուսակցության Քաղաքական Խորհրդում (ղեկավարության մեջ): Բայց, չէ՞ որ, քաղաքական վրաց գործիչները ինքնուրույն չեն նախաձեռնի երկրում ազգությամբ ոչ վրացիների խնդիրների լուծման հարցը: Նման քայլեր իրագործելու համար, գործիչները պետք է ունենան պետական դատողություն...
Եվ այստեղ նորից հարց է առաջանում, թե՞ ում օգտին քվեարկել: Կուսակցության, քաղաքական գործչի, խոստման թե՞ հույսի օգտին...
Խորդհրդարանական ընտրություններին մնացած այս մեկ ամսվա ընթացքում «Միություն» խմբագրությունը կփորձի ավելի հանգամանալից ծանոթացնել հայ ընտրողին «տարբեր» քաղաքական խաղացողների դիրքորոշմանը երկրում քաղաքացիական հավասարությունն ապահովելու հիմնախնդրի հետ: Կփորձենք միասին հասկանալ, արդյո՞ք տարբեր են այս քաղաքական խաղացողներն իրենց մտածելակերպով, թե՞, համենայնդեպս, նրանք միատեսակ են:
 
http://armenian-community.ge/News/2076
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն