Չինացին ինքն իրեն պայթեցրել է ամուսնալուծության դատի ժամանակ


Չինացին ինքն իրեն պայթեցրել է ամուսնալուծության դատի ժամանակ

  • 06-09-2016 12:28:08   | Չինաստան  |  Հասարակություն

Չինաստանի Ցզիսի քաղաքում մի տղամարդ ինքն իրեն պայթեցրել է դատարանի մոտակայքում, որտեղ պետք է կայանար իր և կնոջ ամուսնալուծության դատական նիստը: 
 
Korrespondent.net-ի փոխանցմամբ, պատահարի գլխավոր դերակատարը, ում ազգանունը Վան է, ամուսնալուծական դատավարությունից առաջ վեճի է բռնվել կնոջ հետ, ապա գնացել է տեղական դատարանի մոտ, և երբ իր կինը դուրս է եկել շենքից, պայթուցիկ փոքր սարքով պայթեցրել է ինքն իրեն:
Պայթյունի հետևանքով, տղամարդը տեղում մահացել է, իսկ նրա կինը և մեկ անցորդ ստացել են թեթև մարմնական վնասվածքներ:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play