Սիրիայում կատարված ահաբեկչությունները վկայում են մարտի դաշտում ահաբեկիչների անզորության մասին. Իրանի ԱԳՆ


Սիրիայում կատարված ահաբեկչությունները վկայում են մարտի դաշտում ահաբեկիչների անզորության մասին. Իրանի ԱԳՆ

  • 06-09-2016 12:45:16   | Իրան  |  Հասարակություն

Իրանը վճռականորեն դատապարտում է երկուշաբթի սիրիական Տարտուս, Հոմս, Հասակա նահնագներում և Դամասկոսի արվարձաններում իրականացված պայթյունների շարքը: tass.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Հասեմին: 
 
Նրա խոսքերթվ` քաղաքացիական բնակչության դեմ արմատական իսլամիստների և նրանց վահաբի կողմնակիցների իրականացրած ահաբեկչությունները վկայում են ահաբեկիչների` մարտի դաշտում անզոր լինելու մասին և հանդիսանում են ռազմական գործողություններում նրանց տապալման արդյունք:  
Բ. Հասեմիի կարծիքով` նման հնարքները բնորոշ են Սիրիայում, Իրաքում և Եմենում գործող ծայրահեղականներին: 
Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչն իր ցավակցություններն է հղել սիրիական իշխանություններին և ժողովրդին կապված վերջին ահաբեկչությունների հետ և համաշխարհային հանրության կոչ արել վճռականություն ցուցաբերել ահաբեկչության դեմ պայքարելու հարցում, նաև հրաժարվել ահաբեկչության հովանավորների նկատմամբ դրսևորած անտարբերությունից: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն