Կողմերը եղող բազմադարյան հարաբերությունների մասին զրուցեցին


Կողմերը եղող բազմադարյան հարաբերությունների մասին զրուցեցին

  • 06-09-2016 12:56:52   | Վրաստան  |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 5-ին Վրաստանի վարչապետ Կվիրիկաշվիլին մեկ օրյա պաշտոնական այցով այցելեց Հայաստանի Հանրապետություն: Սա, վարչապետի պաշտոնում, Կվիրիկաշվիլու առաջին այցն է Հայաստանի Հանրապետություն: Վարչապետի պաշտոնը Կվիրիկաշվիլին ստանձնել է 2015 թվականի դեկտեմբերի 30-ին: Հարգելի ընթերցողին՝ նշված այցի մասին, առանձ մեկնաբանության, ներկայացնում ենք Վրաստանի վարչապետի վարչության կողմից հրապարակված պաշտոնական հայտարարությունները:
 
«Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Զրույցի սկզբում Հայաստանի նախագահը շեշտեց Վրաստանի վարչապետի այցի կարևորությունը: Գիորգի Կվիրիկաշվիլին և Սերժ Սարգսյանը խոսել են նաև Վրաստանի և Հայաստանի միջև եղող բազմադարյան հարաբերությունների մասին և պատրաստակամություն հայտնել, որ կաջակցեն տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանը:
Դեմ առ դեմ հանդիպմանը Վրաստանի վարչապետը և Հայաստանի նախագահը խոսեցին առևտրա-տնտնեսական, տրանսպորտի և հումանիտար-մշակութային ոլորտներում համագործակցելու հարցի շուրջ: Հույս հայտնեցին, որ Վրաստանի և Հայաստանի միջև առկա առևտրական և տնտեսական հարաբերությունների հնարավորություններն ամբողջությամբ կօգտագործվեն»:
Հանդիպմանը շեշտվեց համագործակցություն այնպիսի ոլորտներում, ինչպիսին է հաղորդակցությունը, զբոսաշրջությունը և գյուղատնտեսությունը: Գիորգի Կվիրիկաշվիլին և Սերժ Սարգսյանը տարածաշրջանային անվտանգության կարևորության մասին խոսեցին և հայտարարեցին, որ տնտեսական նախագծերի արագ և սահուն առաջընթացի համար տարածաշրջանային անվտանգությունը մեծ կարևորություն ունի: Դեմ առ դեմ ունեցած հանդիպումից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլուն հյուրընկալեց աշխատանքային ճաշկերույթի»:
«Հայաստանի Հանրապետություն կատարած մեկօրյա պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպեց Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Դեմ առ դեմ հանդիպման ժամանակ երկու երկրների վարչապետները քնարկեցին Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում առկա համագործակցությունը:
Հատուկ ուշադրություն դարձվեց առևտրա-տնտեսական հարցերին: Վարչապետները արտահայտեցին ամբողջական պատրաստակամություն՝ խթանել երկրների միջև երկկողմ տնտեսական համագործակցության զարգացմանը: Դեմ առ դեմ անցկացվող հանդիպումից հետո զրույցը շարունակվեց ընդլայնված ձևաչափով:
Կողմերը քննարկեցին տնտեսական, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համագործակցության հարցերը: Շեշտվեց վրաց-հայկական մինջկառավարական հանձնաժողովի անցկացման կարևորությունը»:
 
Վրաստանի վարչապետի մամլո ծառայություն
 
http://armenian-community.ge/News/2078
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play