Թուրքիայի ռազմաօդային ուժերն Իրաքի հյուսիսում խոցել են 12 նպատակակետ


Թուրքիայի ռազմաօդային ուժերն Իրաքի հյուսիսում խոցել են 12 նպատակակետ

  • 06-09-2016 16:12:16   | Թուրքիա  |  Միջազգային

Թուրքիայի ռազմաօդային ուժերը սեպտեմբերի 5-ի երեկոյան ավիահարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսում 12 նպատակակետերի ուղղությամբ: 
korrespondent.net-ի փոխանցմամբ` նպատակակետերը գտնվել են իրաքյան Մեթին և Հաքուրք շրջաններում: 
 
Աղբյուրի տեղեկացմամբ` Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի հաղորդագրությունում նշվում է, որ Իրաքի հյուսիսային Գար շրջանում ոչնչացվել է 30 ահաբեկիչ, այդ թվում զինյալների ղեկավարներ: Օդային հարձակումն իրականացվել է հետախուզական տվյալների հիման վրա, որոնք ստացվել են անօդաչու թռչող սարքերի միջոցով: 
Թուրք զինվորականները պարզաբանել են, որ ավիահարվածները հասցվել են երկրում արգելված Քուրդիստանի բանվորական կազմակերպության ապստամբներին: Նրանց կողմնակիցները երեք տասնյակ տարիների ընթացքում ձգտում են Թուրքիայի հարավ-արևելքում ստեղծել քրդական ինքնավարություն:  
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play