Սիրիայի պաշարված շրջաններում շուրջ 600 հազար սիրիացիներ բնակվում են ծանրագույն պայմաններում. ՄԱԿ


Սիրիայի պաշարված շրջաններում շուրջ 600 հազար սիրիացիներ բնակվում են ծանրագույն պայմաններում. ՄԱԿ

  • 06-09-2016 17:40:57   | Սիրիա  |  Հասարակություն

Պաշարված շրջաններում և քաղաքներում շուրջ 600 հազար սիրիացիներ բնակվում են ծանրագույն պայմաններում. ընթացիկ տարվա հունվարից մարտական գործողությունների արդյունքում շրջափակման մեջ հայտնված խաղաղ բնակիչների թիվն ավելացել է` հասնելով 100 հազարի:
 
tass.ru-ի փոխանցմամբ` վերոնշյալ տվյալները հրապարակվել են Ժնևում ՄԱԿ-ի Սիրիայում մարդու իրավունքների խախտման հետաքննության հանձնաժողովի 12-րդ զեկույցում: 
Այն ընդգրկում է հունվարի 10-ից հուլիսի 20 ընկած ժամանակահատվածը: 
«Շուրջ 600 քաղաքացիական անձիք շարունակում են Դամասկոսի նահանգներում` Ռիֆ Դամասկոսում, Դեյր էլ Զորում, Հոմսում և Իդլիբում շարունակում են տանջվել ծանր կենցաղային պայմաններում, որոնք կապված են շարունակական տեղումների հետ»,- ասվում է հանձնաժողովի զեկույցում: 
Ընդհանուր առմամբ` երկրի պաշարված և դժվար հասանելի շրջաններում գոյության պայքար է մղում ավելի քան 6 մլն մարդ: 
Չնայած հումանիտար օգնության որոշակի հասանելիության` այդ վայրերում փետրվարին կրակի դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածություններից հետո հակամարտող կողմերի միջև ոչ շարունակական համագործակցության բացակայությունը հանգեցնում է  սուր թեսնման և մահացության աճի: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play