Դեսպան Բադեյանն իր հավատարմագրերը հանձնեց Քուվեյթի Պետության էմիրին


Դեսպան Բադեյանն իր հավատարմագրերը հանձնեց Քուվեյթի Պետության էմիրին

  • 06-09-2016 19:22:09   | Քուվեյթ  |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 6-ին Քուվեյթում ՀՀ նորանշանակ դեսպան Մանվել Բադեյանին ընդունեց Քուվեյթի Պետության էմիր Շեյխ Սաբահ ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ Սաբահը` հավատարմագրերի հանձնման կապակցությամբ:
 
Ողջունելով հյուրին և շնորհավորելով նշանակման կապակցությամբ` էմիր ալ Սաբահը նշեց, որ մեծ ջերմությամբ և ակնածանքով է լցված բարեկամ հայ ժողովրդի նկատմամբ, որի զավակների մի հատվածը բնակվում է նաև Քուվեյթում: Շեյխ Սաբահը դեսպան Բադեյանին հաջողություն մաղթեց իր առաքելության իրականացման մեջ:
 
Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների և բարեմաղթանքների համար` Դեսպան Բադեյանը նշեց, որ իր համար պատիվ է ներկայացնել Հայաստանը Քուվեյթում և հավաստիացրեց, որ ջանք չի խնայի` երկկողմ բազմաոլորտ սերտ փոխգործակցությունն առավել խորացնելու և ընդլայնելու համար:
 
ՀՀ դեսպանը Շեյխ Սաբահ ալ-Ահմադ ալ Սաբահին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարեմաղթանքները: Իր հերթին Քուվեյթի էմիրը խնդրեց Նախագահ Սարգսյանին փոխանցել իր ջերմ ողջույնները:
 
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց երկկողմ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցերի: Այդ համատեքստում ՀՀ դեսպանը իր երախտագիտությունը հայտնեց Քուվեյթի Պետությանը և էմիր Սաբահ ալ Սաբահին` երկու բարեկամ երկրների միջև կարևոր կապող օղակ հանդիսացող հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play