ՀՕՖ-ը վերակառուցել է Տավուշի մարզի Այգեձոր գյուղի մանկապարտեզը


ՀՕՖ-ը վերակառուցել է Տավուշի մարզի Այգեձոր գյուղի մանկապարտեզը

  • 07-09-2016 12:28:55   | Տավուշի մարզ  |  Բարեգործություն

Երեխաների ուրախ երգ ու պարովեւ ծնողների ու աշխատակիցների երախտագիտության խոսքերի ուղեկցությամբ այսօր պաշտոնապես բացվեց Տավուշի մարզի Այգեձոր գյուղի՝ հիմնովին վերակառուցված մանկապարտեզը:
Նախակրթարանը նորոգվել ու ամբողջությամբ համալրվել է նոր գույքով Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ)` «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» ծրագրի (ԱՀՏՄ)շրջանակներումեւFocusonChildrenNow բարեգործական կազմակերպության նվիրատվությամբ, ինչի շնորհիվ այս տարի նրանց սաների թիվն ավելացել է 10-ով։
 
«Արդեն ունենք 55 սան, ինչը մեծ ձեռքբերում է սահմանամերձ գյուղի համար։ Տեսնելով մեր նոր, հարմարավետ պայմանները՝ շատ ծնողներ, որոնք նախկինում, երեխաներին չէին բերում, արդեն դիմումներ են ներկայացրել իրենց փոքրիկներին մեզ մոտ ընդունելու համար»,- բացման պաշտոնական արարողությանն ասաց մանկապարտեզի տնօրեն Սամելա Առուշանյանը։ «Դրա համար նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՕՖ-ին, որ մեզ հնարավորություն տվեց ավելի փոքր հասակից ու ավելի մեծ թվով երեխաներ ընդունել»։
2013-ին մեկնարկած ԱՀՏՄ բազմաբաղադրիչ 5-ամյա ծրագիրըմեծուշադրությունէդարձնումՏավուշի մարզի Բերդիտարածաշրջանի կրթական, առողջապահական, սոցիալական ու տնտեսական զարգացմանը, այդ թվում եւ երեխաներիապագայիհամարայսօրներդրումներ անելով: Ծրագրի հովանավորը «Մարդիգյան ընտանիք» հիմնադրամն է:
Այգեձորի մանկապարտեզը նաեւ ընդգրկված է ծրագրի՝ մանկապարտեզներին տրամադրվող սննդի միջոցով թերսնման դեմ պայքարի ծրագրում, որը նպատակ ունի երեխաներին անհրաժեշտ վիտամիններով ու նյութերով հարուստ սնունդով ապահովելու միջոցով հաղթահարել թերսնումը:
Այս տարի ԱՀՏՄ ծրագրի շրջանակներում վերանորոգման տարաբնույթ աշխատանքներ են իրականացվել Բերդի տարածաշրջանի 9 դպրոցներում։ Այսօր պաշտոնապես բացվեցին նաեւ Այգեձոր գյուղի ու Բերդի թիվ 3 միջնակարգ դպրոցի ամբողջությամբ հիմնանորոգված մարզադահլիճները եւ Բերդի վարժարանի նորակառույց մարզահրապարակն ու հանդերձարանը։ 
5-ամյա ծրագրի կրթական ու առողջապահական բաղադրիչների շրջանակներում արդեն ավելի քան30 դպրոց ու մանկապարտեզ է աջակցություն ստացել ու շարունակում ստանալ:
 
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՕՖ-ի հայաստանյան մասնաճյուղի հաղորդակցության պատասխանատու Սառա Խոջոյանին՝ զանգահարելով +374 93 207 417 հեռախոսահամարով կամ գրելով sara.khojoyan@far.am էլ-փոստին:
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն