Ախալքալաք-Նինոծմինդա. Բաժանիր և տիրիր


Ախալքալաք-Նինոծմինդա. Բաժանիր և տիրիր

  • 07-09-2016 13:16:07   | Վրաստան  |  Վերլուծություն

Սամցխե-Ջավախք շրջանի Ախալքալաքի մունիցիպալիտետի ընտրողներն իրենց խաբաված են զգում: Եվ դրա համար նրանք ունեն պատճառ: Հարցը նրանում է, որ անցնող տարվա մեջ երկրի իշխանությունը Ընտրական համակարգի «բարեփոխում» անցկացրեց: Չենք խորանա անցկացված բարեփոխումների մանրամասներով, քանի որ «Միություն»-ն այս հարցը բազմիցս բարձրաձայնել է, կշեշտենք այն, որ անցկացրած մանիպուլացիայի հետևանքով փոփոխված են երկրի ընտրաշրջանների սահմանները:
 
Ընտրաշրջանների նոր սահմանների կազմավորման հիմնական չափանիշը՝ ամեն մի շրջանում ընտրողների քանակն էր: Այսինքն, իշխանությունը որոշեց, որ յուրաքանչյուր մեծամասնական պատգամավորին հավասարաչափ քանակով ընտրող պիտի ընտրվի՝ մոտավորապես 45 000: Պարզ ասած, իշխանությունն սկզբիցևեթ անհավասար սուբյեկտներին նկատմամբ «հավասարության» սկզբունք կիրառեց: 
«Ընրողների ձայների հավասարության» սկզբունքը կիրառվել է նաև այն շրջաններում, որտեղ ապրում են ազգությամբ հայ քաղաքացիներ: Սակայն կիրառվել է որոշակի խորամանկությամբ:
Երկրի իշխանության որոշման համաձայն Ախալքալաքի մունիցիպալիտետի բնակավայրերի մեծամասնությունը միացավ Նինոծմինդային: Իսկ մնացած գյուղերը փոխանցվեց Բորջոմիի ընտրաշրջանին: Համապատասխան կամքի առկայության դեպքում իշխանությունն իրոք հնարավորություն ուներ պահել առկա հավասարակշռությունը: Ասպինձայի մունիցիպալիտետի հայկական գյուղերի, կամ, նույնիսկ, Ծալկայի մի քանի գյուղեր Ախալքալաքին/Նինոծմինդային միացնելը շատ ավելի արդարացի կլիներ:
Սակայն իշխանությունն այլ ծրագրեր ուներ:
Հենց այդ պատճառով, չնայած Վենետիկի Հանձնաժողովի դժգոհության, ազգությամբ հայ քաղաքացիներով բնակեցված շրջանը՝ Ախալքալաքը, օրենսդրական մարմինում օրինական ներկայացուցչի ունենալու իրավունքից զրկվեց: Այս որոշմանը հետևեց Ախալքալաքի շրջանի բնակիչների բողոքը: Բնակչության դժգոհությունը նվազեցնելու համար իշխանությունը դիմեց «խոստումներ տալու» մարտավարությանը: 
«Վրացական երազանք»-ը հայտարարեց, որ ընտրաշրջանների սահմանների փոփոխությունը միայն 2016 թվականի ընտրությունների համար է հաշվարկված: Իշխող կուսակցությունը խոստացավ նաև, որ չնայած այս ամենին Ախալքալաքն այս ընտրություններում կունենա իր սեփական թեկնածուն: Սակայն ոչ մեծամասնական, այլ՝ համամասնական ցուցակով... 
Այստեղ դժգոհություն պետք է որ չլինի... սակայն խնդիրն ահա թե ինչում է՝
Երկրի ազգային փոքրամասնություն հանդիսացող Ախալքալաքի շրջանի ընտրողները պաշտոնապես զրկվեցին խորհրդարանում օրինական ներկայացուցիչ ունենալուց: «Վրացական երազանք»-ը խոստումն էլ որ կատարի ու համամասնական ցուցակում ախալքալաքցի թեկնածու ներկայացնի, այդ թեկանծուն բնակչության հավատարմագիր չի ունենա: Նա պարտական չի լինի ախալքալաքցի ընրողների շահերի պաշտպանմանը: Եվ օրենսդրական տեսակետից էլ արդար կլինի: Այս իրավիճակում ախալքալաքցիներին մնում է կոնկրետ թեկնածուի բարոյական արժեքների և խիզախության հույս ունենալը:
Երկրորդ բարդությունը նրանում է, որ, երբ ախալքալաքցի ընտրողները «հավատացին և ընդունեցին» «Վրացական երազանք»-ի խոստումները, նրանք նույն րոպեին ավտոմատիկ կերպով հայտնվեցին իշխող կուսակցության գերության մեջ: Կոպիտ ասած՝ եթե կտաս ձայն «Վրացական երազանք»-ին, ապա կունենաս ախալքալաքցի թեկնածու, իսկ չտալու դեպքում դա էլ չես ունենա:
Տեղին է ասել նաև այն, որ ամենաառանցքային հարցը դեռ անպատասխան է մնացել: Արդյո՞ք ճիշտ է, որ ընտրական շրջանների սահմանների փոփոխությունը վերաբերում է միայն 2016 թվականի ընտրություններին: Ո՞վ կարող է տալ ամուր երաշխիք, որ 2020 թվականի համար Ընտրական համակարգի բարեփոխումը կլինի ամբողջությամբ կարգավորված և երկրի մասշտաբով չեն լինի մեծամասնական շրջաններ ու մեծամասնական թեկնածուներ...
Այսօր Ախալքալաիքի և Նինոծմինդայի բնակչության մեջ պառակտում է ծագել: Կան և,՛ Հենզել Մկոյանի, և՛ Սամվել Պետրոսյանի և այլ գործիչների բազմաթիվ աջակիցներ... 
Անցկացվող «բարեփոխման» արդյունքում իշխող ուժը հասավ երկու նպատակի՝ Ախալքալաքի շրջանի ընտրողը զրկվեց խորհրդարանում օրինական ներկայացուցիչ ունենալուց և լուրջ լարվածություն առաջացրեց ազգությամբ հայ քաղաքացիներով խիտ բնակեցված շրջաններում: Բայց չէ՞ որ խնդիրը կոնկրետ թեկնածուների մեջ չէ: Թե՛ պարոն Մկոյանին, թե՛ պարոն Պետրոսյանին և թե՛ մյուս գործիչներին ընտրողները վաղուց էլ ճանաչում են...
Իսկ հարցը հետևյալն է՝ ինչու՞ պիտի այսօր երկրում ապրող ազգային փոքրամասնությունը խնդրի, «երազի» այն, ինչն օրենքով իրեն է պատկանում:
Նոյյան տապան  -   Վերլուծություն