Թուրքիայում աշխատանքից հեռացրել են 73 զինծառայողների, ովքեր կասկածվում են Գյուլենի հետ համագործակցության մեջ
07-09-2016 14:32:02 | Թուրքիա | Միջազգային
Թուրքիայի Ռազմաօդային պաշտպանության ուժերի ղեկավարությունն աշխատանքից հեռացրել է 73 զինծառայողների, ովքեր մեղադրվում են իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի հետ ահաբեկչական կապերի մեջ:
Tass-ի փոխանցմամբ, հուլիսի 16-ին երկրում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո տեղի իշխանությունները սկսել են զբաղվել պետական կառույցներում Գյուլենի հետևորդներին աշխատանքից հեռացնելու գործընթացով: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում արդեն 16 հազար մարդ է կալանավորվել, ևս 81 հազարն ազատ են արձակվել զբաղեցրած պաշտոններից: