Արցախի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում


Արցախի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում

  • 08-09-2016 12:54:15   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 2-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել ընդունելություն՝ նվիրված Արցախի անկախության 25-ամյակին, որին բարձրաստիճան հյուրերի շարքում ներկա էին Ռուսաստանում հայերի միության և այլ համայնքային կառույցների ղեկավարներ, լրագրողներ և երիտասարդության ներկայացուցիչներ:
 
Միջոցառման սկզբում աղոթքով հանդես եկավ ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը:
 
Ներկաներին ուղղված իր խոսքում ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը շնորհավորեց Արցախի հռչակման 25-ամյակի կապակցությամբ և ընդգծեց, որ «Արցախյան գոյամարտը, անկասկած, հայոց նորագույն պատմության ամենափառավոր էջն է, որը համախմբել է նաև աշխարհասփյուռ հայությանը»: ՀՀ դեսպանն անդրադարձավ ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ Հայաստանի և Արցախի կողմից գործադրվող հետևողական ջանքերին, որոնք ուղղված են Արցախի ժողովրդի կամարտահայտության միջազգային ճանաչմանը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play