Իսրայելը Գազայի հատվածի հետ սահմանին ստորգետնյա պատ է կառուցում


Իսրայելը Գազայի հատվածի հետ սահմանին ստորգետնյա պատ է կառուցում

  • 09-09-2016 11:37:31   | Իսրայել  |  Միջազգային

Իսրայելի իշխանությունները սկսել են Գազայի հետ սահմանի երկայնքով ստորգետնյա ցանկապատի կառուցման աշխատանքները: 
korrespondent.net-ի փոխանցմամբ` իսրայելցիներն այդ կերպ հույս ունեն կանխել պաղեստինցի զինյալների ներթափանցումն իրենց տարածք: 
 
Ինչպես հաղորդել են Իսրայելի բանակի աղբյուրները, ցանկապատի շինարարությունը սկսվել է մի քանի շաբաթ առաջ: Մոնոլիտային ստորգետնյա պարիսպը ձգվելու է սահմանի 70 կիլոմետրանոց երկայնքով: Պարսպի խորությունը կազմելու է մի քանի տասնյակ մետր: Նշվում է, որ ամբողջ համակարգի կառուցման համար կարող է պահանջվել մի քանի տարի: 
Ներկայումս Գազայի հատվածն Իսրայելից բաժանված է տեսանկարահանող ապարատներով պատված ցանկապատով, պահակային աշտարակներով և մետաղյա փշալարերով: Իսրայելցիները պայքար են մղում պաղեստինցի զինյալների թունելների դեմ: Ընդհանուր առմամբ`հայտնաբերվել և ոչնչացվել է 30-ից ավելի ստորգետնյա անցումները: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play