Մոսկվայի հայկական թանգարանը փակվել է Եզրաս սրբազանի քմահաճության պատճառո՞վ /ՏԵՍԱՆՅՈՒԹ/


Մոսկվայի հայկական թանգարանը փակվել է Եզրաս սրբազանի քմահաճության պատճառո՞վ /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

  • 09-09-2016 13:33:57   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն



 «Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արք. Ներսիսյանը պահանջեց, որպեսզի Մոսկվայի հայկական թանգարանի ողջ էքսպոզիցիան փոխանցվի եկեղեցուն և իր պահակախմբին հրահանգեց փակել դրա մուտքը»։ Այս մասին հայտարարել է բարերար, Մոսկվայի հայկական թանգարանի հիմնադիր Ռուբեն Գրիգորյանը՝ պատասխանելով թանգարանի փակման հետ կապված պատճառների հարցին:
 
Գերժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած թանգարանը բարերարին մոտ $1,5 մլն է արժեցել և աշխարհում առկա հայագիտական ամենաարդիական թանգարաններից է, սակայն Եզրաս սրբազանը, բարերարի խոսքերով, փակել է այն, մինչև ողջ գույքը չնվիրաբերվի եկեղեցուն: Բարերարն ընդդիմացել է՝ հիմնավորելով, թե հայերը միայն ՀԱԵ հետևորդներ չեն, և թանգարանը պետք է միավորի բոլորին՝ չլինելով միայն եկեղեցու սեփականությունը: Արդյունքում թանգարանը, որով ցանկացած հայ կարող էր հպարտանալ, փակվել է:
 
Մանրամասները Ռուբեն Գրիգորյանը պատմել է «Ռեգնում» գործակալությանը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն