Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանում է


Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանում է

  • 13-09-2016 11:07:43   | Վրաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Վրաստանի կրթության և գիտության նախարար Ալեքսանդր Ջեջելավայի հրավերով ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը 2016 թվականի սեպտեմբերի 12-ից 14-ը կգտնվի Վրաստանում: Պատվիրակության կազմում են` ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի    վարչության սփյուռքի բաժնի պետ Կարեն Մնացականյանը և ՀՀ ԿԳՆ կրթական ծրագրերի կենտրոնի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը:   
 
Այցի ընթացքում նախատեսվում են մի շարք հանդիպումներ կրթության և գիտության ոլորտի պատասխանատուների հետ, մասնավորապես, կքննարկվեն երկու երկրների կրթական համակարգերի բարեփոխումների, կրթական քաղաքականության, կրթության որակի ապահովման և օրենսդրական դաշտի կատարելագործման, ինչպես նաև բարձրագույն կրթության ոլորտում հետագա հնարավոր համագործակցության վերաբերյալ հարցեր: Նախատեսվում են նաև մինչգերատեսչական համաձայնագրի շրջանակներում գործուղված Հայաստանի Հանրապետության և Վրաստանի ուսանողների հիմնախնդիրներին վերաբերող հարցերի քննարկում:  Այցի օրակարգում են Ջավախքի հայերենով ուսուցմամբ դպրոցներին վերաբերող հարցեր՝ ուսուցիչների վերապատրաստումների արդյունավետ կազմակերպում, որպես հումանիտար օգնություն` դասագրքերի, ուսումնամեթոդական և դպրոցական գրադարանային գրականության տրամադրում:
 
Կողմերը կքննարկեն նաև երկու երկրների վարչապետների հանդիպման ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունները և դրանց իրականացման մեխանիզմները:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play