Ռադիոիզոտոպների արտադրությանը և գերժամանակակից տեխնոլոգիաներին նվիրված աշխատաժողով Մոսկվայում


Ռադիոիզոտոպների արտադրությանը և գերժամանակակից տեխնոլոգիաներին նվիրված աշխատաժողով Մոսկվայում

  • 15-09-2016 17:14:56   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 13-ից Մոսկվայում ընթանում է IBA տարածաշրջանային աշխատաժողովը, որին մասնակցում է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանի գլխավորած պատվիրակությունը:

 

Հայաստանը ներկայումս մեծ աշխատանք է տանում Ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման, ճառագայթային բուժման և քիմիաթերապիայի ու վիրաբուժական կենտրոնների ստեղծան, ինչպես նաև ընդհանուր առմամբ, ռադիոիզոտոպների և գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառման մեթոդները ներդնելու ուղղությամբ: 

Ժամանակակից այս մեթոդները կիրառելի են հատկապես ուռուցքաբանության ոլորտում: 

Աշխատաժողովը հնարավորություն է ընձեռում մասնակիցներին ծանոթանալու գերժամանակակից տեխնոլոգիաներին, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ քննարկելու ոլորտում համագործակցության հնարավորությունները: 

Հիշեցնենք, որ մեր երկրում Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ներդրումային ծրագիրն ունի երեք փուլ՝ Ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման, ճառագայթային բուժման և քիմիաթերապիայի ու վիրաբուժական կենտրոնների ստեղծում: Ծրագիրն իրականացնում է միջուկային բժշկության և ախտորոշիչ պատկերման ծառայությունների բնագավառում համաշխարհային առաջատար ընկերություններից մեկը՝ «Գլոբալ մեդիքալ ս ոլյուշնս» ընկերությունը:

 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն