Ավարտվել է նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ղրղզստանի Հանրապետություն


Ավարտվել է նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ղրղզստանի Հանրապետություն

  • 17-09-2016 14:33:34   | Ղրղզստան  |  Մամլո հաղորդագրություն

Ավարտվել է Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ղրղզստանի Հանրապետություն: Առավոտյան ՀՀ Նախագահը Ղրղզստանի Նախագահ Ալմազբեկ Աթամբաևի և ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցած ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի, Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպի հետ այցելել է Արաշան համայնքում գտնվող Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր՝ ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել: Պատվիրակությունների ղեկավարները հարգանքի տուրք են մատուցել նաև Ղրղզստանում 1916թ. ողբերգական իրադարձությունների ընթացքում զոհվածների հիշատակին:
 
Նրանք այնուհետև այցելել են «Գազպրոմը երեխաներին» ծրագրի շրջանակներում կառուցված սպորտային համալիր, ծանոթացել ստեղծված պայմաններին:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն