Աշխաբադում բացվել է միջազգային օդանավակայանի նոր համալիր


Աշխաբադում բացվել է միջազգային օդանավակայանի նոր համալիր

  • 17-09-2016 14:43:22   | Թուրքմենստան  |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 17-ին  Աշխաբադում Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի մասնակցությամբ տեղի է ունեցել է միջազգային օդանավակայանի նոր համալիրի բացման հանդիսավոր արարողությունը, որը կոչված է դառնալու Թուրքմենստանի հիմնական «օդային դարպասները»:
 
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել նաև այնպիսի միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպիսիք են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան, Միջպետական ավիացիոն կոմիտեն, Միջազգային ավտոմոբիլային տրանսպորտի միությունը և Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, Ասիայի օլիմպիական խորհուրդը, Օվկիանիայի Ազգային օլիմպիական կոմիտեն և այլոք: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաև շուրջ 25 երկրների ավիաընկերությունների և ավիացիոն ծառայությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:
Նոր օդանավակայանը կկարողանա ընդունել ցանկացած տեսակի և հզորության ինքնաթիռներ` ապահովելով միջազգային չափանիշներին համապատասխան սպասարկում: Մեկ ժամում գերժամանակակից օդային կառոըյցը կկարողանա սպասարկել մոտ 2000 ուղևորի:  Նոր միջազգային օդանավակայանի համալիրը բաղկացած է երեք տերմինալներից` ուղևորային, VIP, ինչպես նաև բեռների համար նախատեսված, նոր 3800 մետր երկարութամբ թռիչքուղուց (WFP),  ինքնաթւռների համար նախատեսված կայանատեղուց,  օդային երթևեկությունը կարգավորող աշտարակից և այլ օբյեկտներից: Օդանավակայանի համալիրի ընդհանուր տարածքը կազմում է 1200 հա:
Ժամանակակից տրանսպորտի և կապի համակարգի ձևավորումը Թուրքմենստանի առաջնորդի կողմից հետևողականորեն իրականացվող երկրի տնտեսական ռազմավարության հիմնարար սկզբունքներից մեկն է: Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի ռազմավարական քաղաքականությանը համահունչ, նոր միջազգային օդանավակայանի բացումը կնպաստի թուրքմենական ավիացիայի հետագա զարգացմանը, փոխշահավետ առևտրատնտեսական և հումանիտար կապերի ակտիվացմանը, զբոսաշրջության խթանմանը, Թուրքմենստանի համաշխարհային տնտեսական համակարգում լիարժեք ինտեգրմանը:
 
17.09.2016 թ. , ք.Երևան
ՀՀ Թուրքմենստանի Դեսպանություն 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play