Էդվարդ Նալբանդյանն ու Ավստրիայի ԱԳ նախարարը քննարկել են ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հարցեր (Տեսանյութ)


Էդվարդ Նալբանդյանն ու Ավստրիայի ԱԳ նախարարը քննարկել են ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հարցեր (Տեսանյութ)

  • 20-09-2016 12:29:31   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն



Սեպտեմբերի 19-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցի հետ:
 
Էդվարդ Նալբանդյանն ու Սեբաստիան Կուրցը մտքեր փոխանակեցին երկկողմ հարաբերությունների տարբեր հարցերի շուրջ, քննարկեցին համագործակցության ընդլայնման, միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցության սերտացման ուղիները: 2017թ. ԵԱՀԿ-ում ավստրիական նախագահության նախապատրաստման համատեքստում Սեբաստիան Կուրցը Էդվարդ Նալբանդյանին ներկայացրեց Ավստրիայի առաջնահերթությունները և դրանց իրագործման նպատակով ծրագրվող քայլերը։ Ավստրիայի արտգործնախարարի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծումն առաջ մղելու ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ջանքերի մասին: Այս մասին հայտնում է  ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը։ 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play