Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հոնդուրասի արտգործնախարար Մարիա Դոլորես Ագուերոյին


Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հոնդուրասի արտգործնախարար Մարիա Դոլորես Ագուերոյին

  • 22-09-2016 11:00:50   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն

 Սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հոնդուրասի արտգործնախարար Մարիա Դոլորես Ագուերոյին։
 
Զրույցի ընթացքում երկուստեք պատրաստակամություն արտահայտվեց` գործնական քայլեր ձեռնարկելու երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով։ Այդ առումով պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղության կարգով դեսպաններ հավատարմագրելու, իրավապայմանագրային դաշտ ձևավորելու, միջազգային կազմակերպություններում համագործակցելու մասին։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play