Հայաստանի Անկախության 25-ամյակին նվիրված ընդունելություն ԱՄՆ Կոնգրեսում


Հայաստանի Անկախության 25-ամյակին նվիրված ընդունելություն ԱՄՆ Կոնգրեսում

  • 22-09-2016 15:09:53   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետության անկա¬խության 25-ամյակի միջոցառումների շրջանակ¬ներում սեպտեմբերի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության կողմից ԱՄՆ Կոնգրեսում կազմակերպվել էր ընդունելություն՝ նվիրված հայ-ամերիկյան միջպետական հարաբե¬րությունների զարգացմանն ուղղված Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի անդամների 25 տարիների գործունեությանը:
 
Միջոցառմանը ներկա էր Սենատոր Ռոբերթ Մենենդեսը, Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանա¬խա¬գահներ` Ֆրենք Փալոնը, Ջեքի Սփիըրը, փոխնախագահներ` Ադամ Շիֆը, Դեյվիդ Թրոթը, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, կոնգրեսականներ Բրեդ Շերմանը, Աննա Իշյուն, Ջիմ Քոսթան, Ջուդի Չուն, Ամերիկայի Հայ դատի գրասենյակի, Ամերիկայի հայկական համագումարի անդամներ, ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ:
 
Ընդունելությանը ներկա էին նաև Ամերիկայի հայ ազգային կոմիտեի և Ամերիկայի Հայկական համագումարի անդամներ, հայ համայնքի ներկայա¬ցուցիչներ:
 
Միջոցառմանը ելույթով հանդես եկան ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ` Ֆրենք Փալոնը, Ջեքի Սփիըրը, փոխհամանախագահներ` Դեյվիդ Թրոթը, Ադամ Շիֆը, ինպես նաև կոնգրեսակններ Ջուդի Չուն, Էդ Ռոյսը, Ջիմ Քոսթան, Բրեդ Շերմանը:
 
Դեսպան Հովհաննիսյանը երախտագիտություն հայտնեց Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամներին տարիներ շարունակ երկու պետությունների ու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:
 
Հանձ¬նախմբի համանախագահները դեսպան Հովհաննիսյանին հանձնեցին ՀՀ անկախության 25-ամյակի կա¬պակ¬ցությամբ ՀՀ Նախագահին ուղղված շնորհավորական ուղերձը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն