« Հիդրոմետը» զգուշացնում է՝ սպասվում է -2...-4 0C ցուրտ


« Հիդրոմետը» զգուշացնում է՝ սպասվում է -2...-4 0C ցուրտ

  • 23-09-2016 17:18:22   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
 
Սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում օդում սպասվում է -2...-4 0C ցուրտ: 
 
 
Հանրապետության տարածքում`
 
Սեպտեմբերի 24-ին ամենուրեք ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 
 
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
 
Օդի ջերմաստիճանը 24-ի ցերեկը և 25-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, 26-27-ը կբարձրանա 4-5 աստիճանով:
 
 
Երևանում` 
 
Սեպտեմբերի 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում` 15-20 մ/վ: 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Երևանի սեպտեմբերի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
 
• Օդի առավելագույն ջերմաստիճան`    31.90C (1977 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`       4.80C (1987 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`   18.90C
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play