Մեկնարկել է Tech for Autism նախագիծը


Մեկնարկել է Tech for Autism նախագիծը

  • 23-09-2016 17:52:14   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Այսօր կայացավ  «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության և «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպված և «Աուտիզմ ազգային հիմնադրամի» հետ համատեղ իրականացվող «Տեխնոլոգիաներն առանց սահմանների» (Tech for Autism) ծրագրի պաշտոնական մեկնարկը։ 
Ասուլիսին բացման խոսքով հանդես եկան «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը և «Աուտիզմ ազգային հիմնադրամի» խորհդրի անդամ, «Աուտիզմ հաղթահարում» ծնողական կազմակերպության նախագահ Հասմիկ Մարգարյանը։ 
 
 ««Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունն իր գործունեության առաջին օրվանից որդեգրել և խրախուսել է սահմանափակ կարողություններով անձանց զբաղվածության ապահովումը։ Այս տարի մենք, համագործակցելով «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» բարեգործական հիմնադրամի հետ, ձեռնամուխ եղանք Հայաստանում առաջին անգամ մշակել աուտիզմով ապրող երիտասարդների զբաղվածությունը ապահովող ծրագիր, որով կկարողանանք ապահովել նրանց ներգրավումը ՏՀՏ ոլորտ։ 
Հաշվի առնելով ՀՀ Առաջին Տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի մշտական և շարունակական ուշադրությունը սահմանափակ կարողություններով տեր անձանց, մասնավորապես նրա ներդրումը «Աուտիզմ ազգային հիմնադրամի» ստեղծման և զարգացման գործում` պատահականական չէ, որ այս ծրագրի մեկնարկից առաջ դիմեցինք ստանալու նրա համագործակցությունը և հավանությունը։ Շնորհակալություն ենք հայտնում տիկին Սարգսյանին մեր խնդրանքը չմերժելու և համագործակցությանը օժանդակելու համար։ Համոզված ենք, որ այս ծրագիրը կնպաստի աուտիզմ համախտանիշ ունեցող երիտասարդների աշխատանքի տեղավորման գործընթացին, մասնավորապես Հայաստանում գործող ՏՀՏ ոլորտի կազմակերպություններում» - նշեց իր խոսքում «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր տնօրեն պարոն Վահան Շաքարյանը:  
 «Տեխնոլոգիաներն առանց սահմանի» ծրագրի նպատակն է Հայաստանում աուտիզմ համախտանիշ ունեցող անձանց համար առաջին անգամ կազմակերպել ՏՀՏ դասընթացներ, ապահովել նրանց մրցունակությունը աշխատաշուկայում և հետագայում աջակցել նրանց աշխատանքի տեղավորման գործընթացին, մասնավորապես Հայաստանում գործող ՏՀՏ ոլորտի կազմակերպություններում։ Մամլո ասուլիսի ընթացքում ներկայացվեցին նաև Ծրագրի նպատակները, գործունեությունը, ինչպես նաև հետագա քայլերը։ 
Ծրագիրը նախատեսվում է իրականցնել երեք փուլով։ Առաջին փուլի ընթացքում տեղի կունենա մասնակիցների ընտրություն և համապատասխան խմբերում նրանց ներկայացնում, այնուհետև կսկսեն դասընթացները, որոնց ընթացքում ՏՀՏ ոլորտի մասնագետները, խորհրդակցելով հատուկ մանկավարժների և հոգեբանների հետ, կաշխատեն երիտասարդների հետ։ Ծրագրի երրորդ փուլի ընթացքում կկատարվի մասնակիցների ներկայացում աշխատաշուկային։ Ծրագրի իրագործման ողջ ընթացքում ձեռք են բերվելու համագործակցություններ հայկական ՏՀՏ կազմակերպությունների հետ։ 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play