Լոքալզ ընկերությունը հաղթող է ճանաչվել 2016 WITSA Emerging Digital Solutions Award մրցանակաբաշխությունում
23-09-2016 18:02:08 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
«Լոքալզ» ընկերությունը հաղթող է ճանաչվել 2016 WITSA Emerging Digital Solutions Award մրցանակաբաշխությունում և կմասնակցի հոկտեմբերի 3-5ը Բրազիլիայում կայանալիք ՏՏ Ոլորտի Միջազգային Կոնգրեսին (World Congress on IT):
«Աշխարհի հարյուրավոր մասնակից ընկերություններից հաղթող է ճանաչվել միայն 7 ընկերություն և մեզ համար մեծ պատիվ է լինել աշխարհի լավագույն 7 ընկերությունների շարքում», – նշում է ընկերության համահիմնադիր և տնօրեն Արտավազդ Սոխիկյանը։
ՏՏ ոլորտի ամենամյա Միջազգային Կոնգրեսը (World Congress on IT) հնարավորություն է տալիս ավելի քան 80 երկիր ներկայացնող ՏՏ մասնագետների մասնակցել և քննարկել ոլորտի առկա խնդիրները։ Հատկանշական է, որ 2019 թվականին առաջին անգամ կոնգրեսը անց է կացվելու Հայաստանում։
Հիշեցնենք որ «Լոքալզ»-ը թույլ է տալիս զբոսաշրջիկներին ընտրել համակարգում առկա տուրերից որևէ մեկը, կատարել փոփոխություններ և գնային առաջարկներ ստանալ լավագույն զբոսավարներից առավելագույնը 30 րոպեի ընթացքում։
«Լոքալզ» հարթակը կարճ ժամանակահատվածում արդեն հասցրել է հաջողություններ գրանցել և գրավել Հայաստան և Վրաստան ժամանող զբոսաշրջիկների ուշադրությունը: