Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

  • 23-09-2016 18:20:43   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:
 
Ողջունելով նորանշանակ դեսպանին՝ Վեհափառ Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների դարավոր ջերմ հարաբերություններին և Հայաստանի ու Վրաստանի միջև առկա գործակցությանը: Նորին Սրբությունը խոսեց նաև Վրաստանում ապրող հայ համայնքի մասին` մասնավոր իր գնահատանքը փոխանցելով վրաց իշխանություններին` համայնքի նկատմամբ դրսևորվող հոգատար վերաբերմունքի համար:
Իր հերթին դեսպան Գ. Սագանելիձեն կարևորեց Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների հետագա զարգացումն ու առավել ամրապնդումը: 
Զրույցի ընթացքում խոսվեց նաև երկու ժողովուրդների հոգևոր կյանքի վերազարթոնքի և նրանց առջև ծառացած զանազան մարտահրավերների մասին: 
Հանդիպման վերջում Նորին Սրբությունն իր բարեմաղթանքներն ուղղեց դեսպանին՝ ցանկանալով նրան արդյունավոր առաքելություն Հայաստանում:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն